Netflix-ն անիմացիոն ֆիլմ կթողարկի «Կախարդ»-ի մոտիվներով

Studio Mir հարավկորեական ստուդիան զբաղվում է լեհ գրող Անջեյ Սապկովսկու ստեղծագործությունների մոտիվներով «Կախարդ. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմի ստեղծմամբ: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հունվարի 22-ին հրապարակվել է Թվիթերում Netflix-ի էջում։

«Լուրերը ճիշտ են, Կախարդի մասին նոր աշխատանքն ընթացք մեջ է: «Կախարդ. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմը մեզ կպատմի մայրցամաքի նոր սպառնալիքի մասին»,- տեղեկացրել է Netflix-ը:

Նրա տվալներով՝ նոր նախագծում զբաղված են սցենարիստ և պրոդյուսեր Լորեն Շմիդտ Հիսրիքը և սցենարիստ Բո ԴեՄայոն: Հիսրիքը, բացի «Կախարդը» սերիալից, հայտնի է «Արևմտյան թև» (1999-2006 թթ.), «Ամբրելլա» ակադեմիան» (2019 թվականից) սերիալներով: ԴեՄայոն կոմիքսների և մի շարք տեսախաղերի հեղինակ է:
«Կախարդ»-ի գլխավոր հերոսներին մարմնավորել են Հենրի Քավիլը (Գերալտի դերում), Անյա Չալոթրան (կախարդ Յենիֆեր) և Ֆրեյա Ալանը (իշխանուհի Ցիրի): Նրանք բոլորն էլ բրիտանացի դերասաններ են։