Շերն ու Քիմ Քարդաշյանը՝ CR Fashion Book ֆոտոշարքի նկարահանումներին

Լոս Անջելեսում՝ CR Fashion Book-ի լուսանկարահանումների ժամանակ լուսանկարել են Շերին ու Քիմ Քարդաշյանին։
Դատելով Instagram-ում տեղադրված տեսանյութերից՝ գեղեցկուհիները մասնակցել են նկարահանումներին։  Կադրերում երևում է, թե ինչպես են նրանք դուրս գալիս շենքից և նստում Harley-Davidson:
Քիմի հետ նկատվել են նաև մեկ այլ գեղեցկուհու՝ Նաոմի Քեմփբելին։
Ինչ վերաբերում է Շերին, ապա այս կինը կարծես թե գտել է երիտասարդության գաղտնիքը: Նա չի փոխվում: Նա ունի հոյակապ կազմվածք,  կենսուրախ է և գեղեցիկ։
Հիշեցնենք, որ Ջեների փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել։ Քրիս Ջենների հավաստմամբ՝ հեռուստաաստղը մտադիր է նոր ստեղծվելիք ընկերությունում աշխատանքի վերցնել համապատասխան կրթություն ստացած նախկին կալանավորների: Ջեները մանրամասնել է, որ դուստրն ուսումն ավարտելուց հետո ցանկանում է բանտային բարեփոխումներ իրականացնել։

https://www.instagram.com/p/B7r-jergJXN/