Բեյոնսեին քննադատել են գեր մարդկանց վիրավորելու համար

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն նորաձև հավաքածուի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել: Աստղին մեղադրել են ավելորդ քաշ ունեցող երկրպագուներին վիրավորելու մեջ: Բանն այն է, որ Բեյոնսեի հավաքածուն XL-ից մեծ չափս չունի, գրում է Metro-ն:

Հանրահայտ երգչուհու Ivy Park-ի և Adidas ապրանքանիշի հանրահայտ հավաքածուն վաճառքի է հանվել հունվարի 18-ին: 38-ամյա Բեյոնսեի հավաքածուն շատ արագ սպառվել է, բայց նրա երկրպագուներից շատերը հանդես են եկել սուր քննադատությամբ: Ամերիկացիները դժգոհ էին այն փաստից, որ հավաքածու XL-ից մեծ չափ չունի:

Դժգոհ անձինք իրենց պահանջները ներկայացրել են Թվիթերում: «Ես ուզում էի գնել Adidas-ի և Բեյոնսեի համատեղ հագուստից, բայց մեծ չափեր չկային … հիասթափություն», «Adidas- ն արդեն մեծ չափի հագուստ է պատրաստում, և ինձ իրոք վրդովեցնում է, որ Բեյոնսեի հետ իրենց հավաքածուն այդ չափերը չունի»,-գրել են հիասթափված երկրպագուները:

Այնուամենայնիվ, գտնվել են նաև օգտատերեր, ովքեր աջակցել են սիրված երգչուհուն: Օգտատերերը նշել են, որ բոլորին անհնար է գոհացնել, և հույս են հայտնել, որ ապագայում մեծ չափեր կհայտնվեն: