Էլեգանտ Պենելոպե Կրուսը՝ «Գոյա» մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

Հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսն Իսպանիայում մասնակցել է հեղինակավոր «Գոյա» մրցանակաբաշխությանը («Օսկար» կինոմրցանակաբաշխության տեղի համարժեքն է), որն անցկացվել է 34-րդ անգամ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, մրցանակաբաշխությունը կայացել է Մալագայում:
45-ամյա Կրուսը հավակնում էր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանանալ «Ցավ և փառք» ֆիլմում մարմնավորած դերի համար:

Ինչ վերաբերում է միջոցառման կարմիր գորգին, ապա Կրուսը ներկայացել է էլեգանտ երկարափեշ զգեստով, որը համադրել է նրբաճաշակ զարդերի հետ:

Ի դեպ, կարմիր գորգին դերասանուհին հանդիպել է իր խաղընկերոջը՝ Անտոնիո Բանդերասին, որը մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասան է ճանաչվել