Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» - showbiz.am

Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»

By

Հայ երաժիշտները մեկ անգամ չէ, որ հայտնի են դարձել համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ վաստակելով խստապահանջ հանդիսատեսի ճանաչումն ու սերը և հռչակ բերելով նաև մեր երկրին:
Համաշխարհային ճանաչում վայելող հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» կոչմանը շվեյցարական Credit Swiss-ի կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։
Հայ ջութակահարին մրցանակը շնորհվել է հունվարի 18-ին Վիեննայում։ Նրա օգտին են քվեարկել մշակութային գործիչներ՝ Լյուցեռնի համաժողովի գործադիր և գեղարվեստական տնօրեն Միխայիլ Գաֆլիգերի գլխավորությամբ։
Մրցանակից բացի ջութակահարը ստացել է նաև 75 հազար շվեյցարական ֆրանկ, որը երաժշտական ոլորտում ամենաթանկ պարգևեներից մեկն է։
Սա նշանակում է նաև, որ ջութակահարը ելույթ կունենա Վիեննայի ֆիլարմոնիկ նվագախմբում, որի ելույթը կկայանա սեպտեմբերի 13-ին ՝ Գուստավ Դուդամելի դիրիժորությամբ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս». ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մայր է դարձել: Ժամեր առաջ Գոհարն Ինստագրամում իր սթորիների միջոցով հետևորդներին հայտնել էր, որ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»․ Սրբուհի Ավանեսյանը՝ մոդելային ու դերասանական կարիերայի, նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության ու կարանտինի մասին

Դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը հայտնի դարձավ «Մոր խոստումն» ու «Սիրուն Սոնա» հեռուսատասերիալներից ու սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Showbiz.am-ի հետ զրույցի...
Ավելին