Միշել Օբաման «Գրեմմի» մրցանակ է ստացել

Միշել Օբաման՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը, «Գրեմմի» երաժշտական մրցանակ է ստացել «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում այդ թվում աուդիոկրիչների տարբերակով հրատարակված հուշագրությունների համար։
Գիրքը ստացել է «Ձևավորում» (Becoming) անունը։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը։

Ավելի վաղ Forbes ամսագիրը ներկայացրել էր 2019-ի ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը։ Առաջին հորիզոնականում բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգն էր, ով առավել հայտնի է Հարրի Փոթերի մասին վիպաշարով։ Երկրորդ տեղում էր հայտնվել Ջեյմս Փաթերսոնը։
Իսկ առաջատար եռյակը եզրափակել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման: Նա Becoming հուշագրությունների համար 36 մլն դոլար է ստացել: Այդ գիրքը նույնպես դարձել է նախորդ տարվա ամենաընթերցվածներից մեկը: