Ջիգարխանյանի կինը պատմել է դերասանի հետ վերամիավորման մասին

Արմեն Ջիգարխանյանի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան, դարձել է «Судьба человека» հաղորդման հյուրը և անկեղծ պատմել է, իր և դերասանի վերամիավորման մասին։
Նախկին ամուսինները միասին են անցկացրել ամանորյա տոները: Վլասովան սիրելիին նվեր է բերել բրդի կարմիր գուլպաներ, լուսանկարների և իրերի հսկայական ճամպրուկ: Նա նախատեսում է այժմ շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում:

Վլասովան և Ջիգարխանյանն ամուսնացել են 1967 թվականին, բայց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտնվեց դերասանի կյանքում և թույլ չտվեց Տատյանայի հետ տոնել «ոսկե հարսանիքը»: Այժմ դերասանի ընկերները հանգիստ են` Ջիգարխանյանին մեկ բաժակ ջուր կտա ոչ միայն բուժքույրը, այլև հոգատար կինը:
Վլասովան խոստովանում է, որ շատ է անհանգստացել, երբ Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել են. «Իսկապես, ես մտածում էի, որ կմեռնեմ…»:

Այժմ ամուսիններն ապրում են հիշողություններով, իսկ 50 տարվա համատեղ կյանքից շատ բաներ կան հիշելու՝ Երևանից տեղափոխությունը Մոսկվա, աշխատանք ու ստեղծագործություն, արտասահմանյան արտասովոր ուղևորություններ և այլն։
Ավելի վաղ Տատյանա Վլասովան ասել էր, որ նախկին ամուսինն առհարսակ չի փոխվել․ «Նա չի փոխվել։ Պարզապես,  արդեն ծերացել է։ Արմենի կողքին պետք է լինի այնպիսի մարդ, ով գիտի՝ որոնք են նրա ցավոտ տեղերը»,- ասել է դերասանուհին։