Փիթը հրաժարվել է «Մատրիցա» ֆիլմի գլխավոր դերից

Դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ տարիներ առաջ հրաժարվել է «Մատրիցա» ֆիլմի գլխավոր դերից։
Փիթի խոսքերով՝ դա պարզապես իր դերը չէր։

«Այն մեկ այլ ուրիշինն էր, հենց այդ մարդն էլ խաղաց։ Ահա թե ինչին եմ հավատում։ Եթե մենք հաղորդում նկարահանեինք բոլոր մեծ ֆիլմերի մասին, որոնցից հրաժարվել եմ, մեզնից երկու օր կպահանջվեր», – Փիթի խոսքերը մեջբերում է Collider-ը։
Հայտնի է, որ «Մատրիցայում» դերից հրաժարվել է նաեւ Ուիլ Սմիթը։

Ավելի վաղ հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթն ու Ջեննիֆեր Էնիսթոնը զարմացրել են երկրպագուներին Գիլդայի մրցանակաբաշխության ժամանակ իրենց ջերմ գրկախառնությամբ: Այդ մասին հայտնում է TMZ:
Հունվարի 19-ին՝ մրցանակաբաշխության ընթացքում, նախկին ամուսինները բոլորին ցույց են տվել իրենց ջերմ զգացմունքները: