Քրիստինա Օրբակայտեն հոսպիտալացվել է․ մանրամասներ դժբախտ պատահարի մասին

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն սկսել է աշխատանքն ԱՄՆ-ում իր նոր համերգային ծրագրի վրա։ Սակայն աշխատանքը սկսվել է դժբախ պատահարով. երգչուհին կոտրել է ոտքը։
Ինստագրամյան էջում երգչուհին հայտնել է երկրպագուներին, որ իրեն հոսպիտալացրել են, սակայն հիմա ամեն բան արդեն կարգին է և Օրբակայտեն գտնվում է իր բնակարանում։
«Չի կարելի ոտքի վրա հենվել նվազագույնը 6 շաբաթ։ Ցավոք, փետրվարյան համերգներս ու ներկայացումներս ստիպված եմ տեղափոխել»,- գրել է Օրբակայտեն՝ խոստովանելով, որ կարիերայի ընթացքում առաջին անգամ է տեղափոխում համերգները։

https://www.instagram.com/p/B72aPVHJ1vq/