««Լավ երեկո» այլևս չի լինի». Արամ MP3-ը խոսել է «Լավ երեկոն» փակելու մասին

Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հեռուստադիտողն այլևս չի տեսնի «Լավ երեկոն», որը վարում էին Արամ MP3-ն ու Գարիկ Պապոյանը:

Այս մասին հայտնել է նախագծի հաղորդավար Արամ MP3-ը: Հումորիստը նշել է, որ ոչ թե դադար են վերցրել, այլ վերջնականակապես փակել են հաղորդումը, որը եթերում էր 2017 թվականի սեպտեմբերից:

«Նախագիծն ավարտելու հետ կապված խնդիր չկար, ուղղակի երկար ժամանակ է՝ եթերում ենք, մարդ չմնաց, որ հյուր չկանչեինք: Հասկացանք, որ նախագիծն ավարտելու ժամանակն է»,- Tert.am Life-ին ասել է Արամը: