Ո՞վ է էժանագին զգեստով ներկայացել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը

Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որը լինելով աշխարհում ամենահեղինակավոր երաժշտական իրադարձություններից մեկը,  ամեն տարի իր հարկի տակ է հավաքում բազում երգիչների, երաժիշտների և սիրված աստղերի:

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը կարողանում է զարմացնել։ Արտիստը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մասնակցել է ոչ թե դիզայներական հագուստով, այլ զգեստով, որը գնել է առեւտրային կենտրոնում։ Այս մասին նա պատմել է Entertainment Tonight-ի թղթակցին։

«Ես այլ զգեստ ունեի, բայց երբ ընկերոջս հետ առևտրի կենտրոնում էինք, ես տեսա այս զգեստն, ու այն ինձ այնքան դուր եկավ, որ որոշեցի գնել»,- լրագրողի հետ զրույցում անկեղծացել է Լանա Դել Ռեյը։
Երգչուհին ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացրել էր Harvey Nicholsа բրենդի զգեստով, որի արժեքը 183 դոլլար է։
Հիշեցնենք, որ նախորդ տարի միայն իր ադամանդակուռ ու մարգարիտներով զարդարված գլխազարդի համար երգչուհին ծախսել էր 35 հազար դոլար։ Իսկ 2018 թվականին իր մարգարտապատ գլխազարդի համար վճարել է 23 հազար դոլար։

2020

2019

2018