Քարդաշյանը դստեր մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով` ինչպես է նա երգում

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել կրտսեր դստեր՝ երկու տարեկան Չիկագոյի մասնակցությամբ:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հոլովակում փոքրիկը, հավանաբար հոր՝ ռեփեր Քանյե Ուեսթի կազմակերպած երաժշտական պատարագներից ոգեշնչված, երգում է Քրիստոսի մասին:

«Հիսուս, ես քեզ սիրում եմ: Հիսուս, ես քեզ սիրում եմ»,- անընդհատ կրկնում է աստղային զույգի դուստրը:

«Սա Չիկագոյի ամենասիրած երգն է»,- տեսանյութին կից գրել է Քարդաշյանն իր 158 մլն ինստագրամյան հետևորդների համար:

Աղբյուրը հավելում է, որ Քարդաշյանն իր երեխաների հետ ամեն շաբաթ-կիրակի ներկա է լինում ամուսնու՝ արդեն ավանդական դարձած երաժշտական պատարագներին: