50-ամյա Նաոմի Քեմբլն ամբողջովին մերկացել է Vivienne Westwood-ի նոր գովազդում

50-ամյա մոդել Նաոմի Քեմբլն ամբողջովին մերկացել է Vivienne Westwood բրենդի գովազդային նոր հոլովակում, որտեղ ցուցադրվում է ապրանքանիշի նոր հավաքածուն։
Դեռ 27 տարի առաջ Քեմբլը մասնակցել է Vivienne Westwood աշուն-ձմեռ 1993 ցուցադրությանը: Այն ժամանակ մոդելը պոդիում է դուրս եկել շատ բարձր կրունկներով կոշիկներով և չկարողանալով պահել հավասարակշռությունն՝ ընկել է:

«Ես հավատում եմ, որ ամեն ինչ կյանքում գալիս է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այսքան տարի է անցել այն պահից, երբ մասնակցել եմ Vivienne Westwood բրենդի ցուցադրությանը։ Շատ ուրախ եմ, որ կարող եմ դա անել 50 տարեկանում», – ասել է Քեմփբելը նկարահանումների մասին։

Բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեստվուդը միշտ էլ տարբերվել է իր առանձնահատկությամբ և հիացրել նորաձևության սիրահարներին խելահեղ կերպարներով ու մոտեցումներով: Վեստվուդը նորաձևության մեջ փանկ ոճի հիմնադիրն է: Վիվիենը երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել, բայց 1970 թվականին սկսել է լուրջ զբաղվել նորաձևությամբ՝ հիմնելով իր «Let It Rock» հագուստի խանութների ցանկը, որը հետագայում վերանվանվել է «Too Fast To Live Too Young To Die»:
1990 թվականին Վեստվուդը ճանաչվել է Բրիտանիայի լավագույն դիզայներ: 2007-ին արժանացել է British Fashion Awards մրցանակին՝ նորաձևության մեջ մեծ ավանդ ունենալու համար: