Կիսամերկ մոդելը հարգանքի տուրք է մատուցել Կոբի Բրայանթին

Ավստրիայի Շլադմինդ քաղաքում հայտնի սկանդալային մոդել Կինսի Վոլանսկին դուրս է եկել լեռնադահուկային մարզումների սահուղի լողազգեստով և պաստառով՝ հանգուցյալ բասկետբոլիստ Կոբի Բրայանթի պատվին:

Օգտատերերը բացասաբար են ընդունել աղջկա այդ արարքը` ենթադրելով, որ Բրայանթի մահը մոդելն օգտագործել է PR-ի համար:
Բայց լեռնադահուկորդ Ալեքս Վինատցերին կիսամերկ մոդելի «հարգանքի տուրքը» միայն զվարճացրել է: Նա Instagram-ի իր էջում կադր է հրապարակել, որտեղ ինքը լեռնադահուկասահք է ցուցադրում, իսկ մոդելը կանգնած է իրենից քիչ հեռու:

«Կարծես թե նոր ընկերուհի ունեմ: 6-րդ տեղը Շլադմինդում և, հնարավոր է, ներկայացման լավագույն լուսանկարներից մեկը»,- գրել է Վինատցերը:

https://www.instagram.com/p/B74QUdboODL/?utm_source=ig_embed