«Ուրախների և հնարամիտների ակումբի» «Հայկական հավաքականի» անդամ 25-ամյա Հովիկ Գրիգորյանը կոմայի մեջ է

«Ուրախների և հնարամիտների ակումբի» «Հայկական հավաքականի» անդամ 25-ամյա Հովիկ Գրիգորյանը կոմայի մեջ է ընկել։ Դերասանի մոտ ախտորոշվել է անևրիզմա։

«Մեր թիմի համար բարդ ժամանակներ են: Մեր ընկեր, մեր թիմի անդամ Հովիկ Գրիգորյանը ծանր վիճակում է։ Հունվարի 8-ին նա ուղեղի կաթված է ստացել: Որոշ ժամանակ նա եղել է հիվանդանոցում և հունվարի 21-ին դուրս է գրվել, քանի որ վիճակը բարելավվել էր: Արդեն հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց անևրիզմայի ախտորոշմամբ: Հիմա Հովիկը խորը կոմայի մեջ է։ Նա ինքնուրույն է շնչում, սայկան ուղեղում մեծ արյունազեղման հետևանքով առայժմ նրան չեն կարող վիրահատել։ Հենց նրա վիճակը մի քիչ լավանա, հնարավոր կլինի վիրահատություն կատարել»,- գրել են «Հայկական հավաքական»-ի ինստագրամյան էջում և խնդրել գումար հավաքել նրա  բուժման համար։

Վիրահատության համար անհրաժեշտ է 1.5 մլն ռուբլի:

https://www.instagram.com/p/B7055iVIqk3/?utm_source=ig_web_button_share_sheet