Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան հետևորդների թվով ռեկորդակիր է դարձել

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ինստագրամյան հետևորդների թվով գերազանցել է բոլորի աստղերին՝ հավաքելով 200 միլիոն հետևորդր:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի մտերիմ ընկերների հավաստմամբ՝ Ռոնալդուն շուտով պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները Ջորջիանա Ռոդրիգեսի հետ:
Մայրն անչափ սիրում է իր որդու ընտրյալին, ով արդեն Ռոնալդուին դուստր է պարգևել:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ունի արդեն 4 երեխա, սակայն նա չի պատրաստվում սահմանափակվել:
ֆուտբոլիստը երազում է մեծ ընտանիքի մասին:

«Սիրում եմ, երբ տանը աղմուկ է, երբ բոլորը խոսում ու բղավում են և, տխրելու ժամանակ չկա»,- խոստովանել է Ռոնալդուն:

Ինստագրամոմ առաջատարների եռյակում է նաև երգչուհի Արիանա Գրանդեն՝ 173 միլիոն հետևորդով և Դուեյն Ջոնսոնը՝ 170 միլիոն հետևորդով: