Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես ամուսնալուծվել են (լուսանկարներ)

Երգչուհի Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվել են, այս մասին հայտնել է woman.ru կայքը:

Հունվարի 28-ին դատարանը ստորագրել է ապահարզանի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը: Ամուսնալուծության ընթացքը հեշտ է անցել, քանի որ 27-ամյա Սայրուսը և 30-ամյա Հեմսֆորթը երեխաներ չունեն: Աստղային զույգի թաքուն ամուսնությունից դեռ 8 ամիս էլ չանցած, դեռևս օգոստոսին նրանց բաժանման մասին լուրերը ցնցել էին երկրպագուներին:

«Լիամը և Մայլին որոշում են կայացրել բաժանվել: Նրանք այժմ որոշել են, որ ցանկանում են կենտրոնանալ կարիերայի և իրենց անձի վրա: Նրանք առաջվա պես շարունակում են իրենց կենդանիների համար հավատարիմ ծնողներ մնալ: Խնդրում եմ հարգեք նրանց կյանքը և գաղտնիության իրավունքը»,-  ավելի վաղ Սայրուսի ներկայացուցիչը հայտարարել էր E! News պորտալին:

Հիշեցնենք, որ նախկին ամուսիններն առանջին անգամ հանդիպել են 2009 թվականին «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների հրապարակում, իսկ ահա ֆիլմի առաջին ցուցադրությանն արդեն ժամանել են որպես զույգ:

Ամուսնալուծությունից հետո Մայլի Սայրուսը ժամանակի մեծ մասն անցկացնում է Կոդի Սիմփսոնի, իսկ ահա Լիամը` դերասանուհի Գաբրիելա Բրուքսի հետ: