«Մատանիների տիրակալ»-ի հայ աստղը կստանա մրցանակ կիոնարվեստում նշանավոր ներդրման համար

Կինոյի ու հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիա (BAFTA) մրցանակաբաշխության ընթացքում հայազգի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր հայազգի Էնդի Սերկիսը պատվավաոր մրցանակի կարժանանա կինոարվեստում նշանավոր ներդրման համար:

BAFTA մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2020թ.-ի փետրվարի 2-ին։
Հավակնորդների անունները հայտարարվել են հունվարի սկզբին. պոտենցիալ մրցանկաների թվով դեռ լիդեր է Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը։

Հիշեցնենք, որ Սերկիսը կերտել է այնպիսի կերպարների, ինչպիսիք են Գոլումը («Մատանիների տիրակալ» և «Հոբիթ»), Կեսարը («Կապիկների մոլորակը»), Քինգ Քոնգը («Քինգ Քոնգ» և Սնոուկ («Աստղային պատերազմներ»):