«Մեգանմարքլել»․ Մեգան Մարքլի անունն առաջարկում են օգտագործել որպես բայ

Բրիտանական լրատվամիջոցներում նոր եզրույթ է շրջանառվում. արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի անունն առաջարկել են օգտագործել որպես բայ՝ «մեգանմարքլել» (to Meghan Markle):

Սոցցանցում նման առաջարկով հանդես է եկել թվիթերյան օգտագեր Ռայան Քարթերը, ինչին ուշադրություն են դարձրել բրիտանական մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ The Guardian-ը:

Ըստ հեղինակի՝ «մեգանմարքլել» բայը կարելի է օգտագործել այն դեպքերում, երբ մարդ որոշում է կայացնում հեռանալ այն միջավայրից, որտեղ իրեն չեն գնահատում, այսինքն՝ անցյալում թողնել իրեն չգնահատող մարդկանց և առաջ շարժվել:

Բրիտանական մամուլն այդպես է բնորոշում Մեգան Մարքի և արքայազն Հարիի՝ թագավորական ընտանիքից հեռանալու և նոր կյանք սկսելու որոշումը։