Վիկտորյա Բեքհեմին քննադատել են կոկորդիլոսի կաշվից 16 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ պայուսակի համար

Անգլիացի դիզայներ, երգչուհի, մոդել Վիկտորյա Բեքհեմն էկոակտիվիստների սուր քննադատություններին է արժանացել կոկորդիլոսի կաշվից պայուսակով հանրությանը ներկայանալու համար: Աքսեսուարի գինը կազմել է 16 000 ֆունտ ստերլինգ, հայտնում է Mirror-ը:

45-ամյա Վիկտորյային այս պայուսակով նկատել են Փարիզի նորաձևության շաբաթ կատարած այցելության ընթացքում: Միջոցառումներին աստղը մեկնել էր ամուսնու` նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ:
Կենդանիների իրավունքների պաշտպանները բուռն քննադատել են գործարար կնոջ ժամանակակից աքսեսուարը:

Ավելի վաղ նա նշել էր, որ Victoria Beckham Beauty կոսմետիկ պարագաները չեն փորձարկվի կենդանիների վրա, իսկ իր ապրանքանիշի հագուստը կարտադրվի առանց բնական կաշվի և մորթու օգտագործման