Վոլոչկովան հայտնել է հարսանիքի օրը և բացահայտել որոշ մանրամասներ

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան նշել է, թե երբ է ամուսնանալու: Ըստ NTV հեռուստաալիքի՝ տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Վոլոչկովան ասել է, որ միջոցառման ծախսերը հոգալու է նրա փեսացուն: Ըստ նրա՝ հարսանիքին նա կունենա 7 զգեստ, ինչը երկու անգամ ավելի է նախորդից: Նշվում է, որ Վոլոչկովան դեռ չի նախատեսում պաշտոնապես գրանցվել իր ընտրյալի հետ:

Վոլոչկովան չի նշում իր սիրեցյալի անունը, սակայն ավելի վաղ նկարիչ Նիկաս Սաֆրոնովը դա արել է նրա փոխարեն՝ ասելով, որ իր ավագ որդին աստղին առաջարկություն է արել: