Քայլի Ջենները խոսել է Կոբի Բրայանտի հայազգի օդաչուի մասին

NBA-ի լեգենդ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր՝ Ջաննայի մահը ցնցել է աշխարհը։ Ուղղաթիռի սարսափելի կործանման արդյունքում նրանց հետ մահացել է ևս յոթ մարդ, այդ թվում՝ ուղղաթիռի հայ օդաչու Արա Զոբայանը:

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը Քայլի Ջենները՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, ծանոթ էր օդաչուին։
«Այդ ուղղաթիռով ես երբեմն թռչում էի այդ օդաչուի՝ Արայի հետ։ Նա այնքան լավ մարդ էր։ Մոտ պահեք ձեր մտերիմներին»,- Instagram-յան էջում գրել է Kylie Cosmetics-ի հիմնադիրը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրաղոների հետ զրույցում Կոբի Բրայանտի ընկերը պատմել է, որ զույգը միասին ուղղաթիռ չէր նստում՝ աղետի դեպքում երեխաներին որբ չթողնելու համար։