Էլլեն Ասատրյանը խոստովանել է, որ իր սիրտը զբաղված է

Դերասանուհի և երգչուհի Էլլեն Ասատրյանը հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին՝ հրապարակելով ինստագրամյան էջում իր գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկարները։
Գեղեցկուհին պարբերաբար ներկայացնում է իր ոճային ֆոտոշարքերը՝ հետևորդների հետ կիսվելով իր կյանքից հետաքրքիր մանրամասներով կամ տարբեր թեմաների վերաբերյալ իր կարծիքներով։
«Ինձ վրա շպրտված քարերից, ես կառուցեցի իմ տան պատերը»,-միկրոբլոգում հրապարակված իր լուսանկարին կից նշել է Էլլեն Ասատրյանը:

Դերասանուհին իր հետևորդներին առաջարկել է հարցեր ուղղել իրեն, որոնց ինքն անկեղծ կպատասխանի։
Հետևորդների մեծ մասին, բնականաբար հետաքրքրել է Էլլենի անձնական կյանքն ու դերասանուհին, ինչպես խոստացել էր, բոլոր հարցերին անկեղծ պատասխանել է՝ խոստովանելով, որ իր սիրտն արդեն զբաղված է: