«Ինձ թվում էր, որ սխալ մարմնում եմ ծնվել». Իրինա Շեյք

Աշխարհահռչակ մոդելի խոստովանությունը ցնցել է համացանցը։ Իրինա Շեյքը հարցազրույց է տվել Vogue ամսագրին ու պատմել, որ մանկության տարիներին երազում էր տղա դառնալ։

«Ինձ թվում էր, որ սխալ մարմնում եմ ծնվել ։ Ես զգում էի, որ պիտի տղա ծնված լինեի։ Դա երևի կապված էր նրա հետ, որ հայրս երազում էր տղա ունենալ ու ես ուզում էի նրա համար լինել այդ որդին։ Ես այդ ժամանակ 14 տարեկան էի։ Երբ հայրս մահացավ, ես սկսեցի մտածել, որ իրոք պիտի դառնամ մեր ընտանիքի որդին, որովհետև արդեն ես էլ պիտի հոգ տանեի ընտանիքիս մասին։ Ես նունիսկ խոստանում էի ինձ երբեք չամուսնանալ» – պատմում է մոդելը։

Շեյքի խոսքով այդ մտքերը տանջում էին նրան միայն փոքր տարիքում։ Իսկ հետո նա մեծացավ, գիտակցեց իր գեղեցկությունը ու հասկացավ, որ նրան դուր է գալիս կին լինելը։