Կարիերայում ամենահաջողակ կանանց եռյակը ըստ կենդանակերպի նշանների

Խոյերը տղամարդկային ուժեղ բնավորությամբ կանայք են: Նրանք ինքնավստահ են, նպատակասլաց, համառ, կրեատիվ և խելացի: Միշտ գիտեն իրենց իրական նպատակը ու վստահ գնում են առաջ, հաղթահարելով խնդիրները: Ոչ ոք չի կարող կոտրել խոյ կնոջը:

Առյուծ կանայք հզոր են թե այն բնագավառներում, որտեղ պետք է հույս դնել սեփական ուժերի վրա, թե թիմային աշխատանքներում: Լավ ղեկավարներ են, բայց չեն սիրում միապաղաղ աշխատանք: Նրանք զանկացած գործ անում են գերազանց, քանի որ այլ կերպ ուղղակի չեն կարող։

Ձկները տիեզերքի ամենակրեատիվ կանայք են: Նրանք գուցե առաջնորդ չդառնան, բայց բոլորին կարող են հիացնել իրենց մտքերով: Այս կանայք շատ լավ են գլուխ հանում ցանկացած գործից, որը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցում և լուծում: