Մարիա Շարապովան շուտով կամուսնանա արքայազն Հարրիի ընկերոջ հետ (լուսանկարներ)

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հետևորդներին ակնարկել է արքայազն Հարրիի ընկերոջ՝ բրիտանացի միլիոնատեր 40-ամյա Ալեքսանդր Գիլկեսի հետ հնարավոր ամուսնության մասին։

Instagram-ի Stories բաժնում մարզիկը լուսանկար է հրապարակել, որում երևում է խոշոր ադամանդով զարդարված մատանին։
32-ամյա թենիսիստուհին առաջին անգամ հանրությանն ընկերոջը ներկայացրել է 2019 թվականի ապրիլի վերջին։

Մարզիկը համացանցում համատեղ լուսանկար էր հրապարակել Ալեքսանդր Գիլկեսի հետ։ Նախորդ տարի արքայազն Հարրիի ընկերը Մարիա Շարապովայի հետ այցելել է Պետերբուրգ։ Թենիսիստուհին սիրելիին Մարինյան թատրոն է տարել ու Էրմիտաժ։