Մել Գիբսոնը և Դեննի Գլովերը միասին կնկարահանվեն «Մահացու զենք 5» ֆիլմում

Մել Գիբսոնը և Դեննի Գլովերը կրկին կհանդիպեն «Մահացու զենք 5» ֆիլմի նկարահանման հրապարակում: Այս մասին հայտնել է NME-ն։

Սցենարը դեռևս ավարտին չի հասցվել, բայց արդեն հայտնի է, որ Գիբսոնը և Գլովերը կմասնակցեն նախագծին:
«Դա կլինի ֆրանշիզայի վերջին ֆիլմը: Ռիչարդ Դոնները դարձյալ կվերադառնա որպես նախագծի ռեժիսոր: Կվերադառնա նաև օրիգինալ դերասանական կազմը: Դա ապշեցուցիչ է: Ռեժիսորի համար դա խիստ անձնական պամություն է»,- ասել է պրոդյուսեր Դան Լինը: Նրա խոսքով՝ երկար սպասված ֆիլմի սյուժեի կենտրոնում կրկին կհայտնվեն դետեկտիվներ Մարտին Ռիգսը և Ռոջեր Մերտոն:

Հնարավոր շարունակության շուրջ մի քանի տարի տևած բանավեճերից հետո սա առաջին պաշտոնական հաստատումն է հաջորդ «Մահացու զենք»-ի ընթացքի մեջ լինելու մասին: 2012 թվականին Գիբսոնը հավաստիացնում էր, թե ոչ ոք չի կարողանա իրեն համոզել նկարահանվելու դրանում: Ֆրանշիզայի չորրրորդ մասը էկրան է բարձրացել 22 տարի առաջ, իսկ ամենաառաջին ֆիլմը՝ 1987 թվականին։