Շուտով կէկրանավորվի «Սպիրիտ. Սիմմարոնյան նժույգը» մուլտֆիլմը

«Walt Disney»-ը ուրախացրել է իր երկրպագուներին՝ տեղեկացնելով, որ շոուտով կէկրանավորվի «Սպիրիտ. Սիմմարոնյան նժույգը» մուլտֆիլմը: Ընկերոթյունը 50 հազար դոլար է ծախսել, որպեսզի գնի Սպիրիտին նման նժույգին:

«Սպիրիտ. Սիմմարոնյան նժույգը» ամերիկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որը DreamWorks Animation SKG ընկերությունը հեռուստադիտողի դատին հանձնեց 2002 թվականին:
Գործողությունները տեղի են ունենում 1870-ական թվականներին: Այս տարիների ընթացքում տեղի են ունենում արյունոտ մարտեր և ծանր բանակցություններ առաջադիմած ամերիկացիների և հնդկացիների միջև:

Սպիրիտ քուռակը ծնվել է ամերիկյան գետի՝ Սիմմարոնի ափերին։ Երբ նա մեծանում է նա պատիվ է ունենում դառնալ Սիմմարոնի երամակի բոլոր ձիերի առաջնորդը։ Մի օր, հետաքրքրությունից դրդված, նա որոշեց ստուգել, թե ինչ կրակ էր վառվում, և ինչ տարօրինակ աղմուկներ էին լսվում իր տարածքներից դուրս։

Հենց այդ ժամանակ նրան առևանգեցին: Սակայն Սպիրիտին ոչ ոք չի կարողանում հեծնել։ Մի օր գերի են բերում Լակոտա հնդկական ցեղից Առու անունով մի տղամարդու, ով այս մուստանգի նման ազատատենչ էր։ Հենց այդ ձիու շնորհիվ էլ Առուն կարողանում է փախչել: