«Սուսերով պարը» մեծ էկրան կբարձրանա

Հունվար 30-ից ռուսական կինոթատրոններում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմը ստեղծված է Արամ Խաչատրյանի կյանքի իրական դեպքերի հիման վրա։

Կինոնկարի հիմնական գործողություններն ընթանում են 1942 թվականին, երբ Կիրովի թատրոնը տեղափոխվեց Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց «Գայանե» բալետը: Ֆիլմում գործողություններ կծավալվեն նաև Հայաստանում, որտեղ 1939 թվականին կոմպոզիտորը գրեց «Երջանկություն» բալետը։

Արամ Խաչատրյանի կյանքի մի կարճ, բայց շատ բարդ ժամանակահատված ներկայացնող «Սուսերով պար» ֆիլմը նկարահանել է մոսկովայաբնակ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը՝ Հայաստանի հետ համատեղ։