Քիմ Քարդաշյանը նոր գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում նոր լուսանկարներ է հրապարակել:

Երեսունիննամյա հեռուստաաստղը լուսանկարներին կից որևէ գրառում չի կատարել:
Հրապարակված կադրերում Քարդաշյանը կրում է անհամաչափ ձևվածքով, գայթաղիչ բացվածքով զգեստ, որն ընդգծում է նրա սեքսուալ մարմինը:

Հայտնի է, որ հայուհին առաջին անգամ չի ներկայանում այս զգեստով. Քարդաշյանն ավելի վաղ այն կրել էր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի օպերաներից մեկի՝ նյույորքյան պրեմիերայի ժամանակ

Լուսանկարներից մեկում Քարդաշյանն ավագ դստեր՝ վեցամյա Նորթի և ավագ որդու՝ չորսամյա Սենթի հետ է։