Disney ստուդիան պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը - Showbiz.am

Disney ստուդիան պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը

By

Ամերիկյան Disney ստուդիայի կողմից դասական մուլտֆիլմերի հաջորդ ժամանակակից էկրանավորումը «Բեմբի»-ն կլինի․ այս մասին հայտնել է Deadline հրատարակությունը:

Նոր ֆիլմում կենդանի բնության նկարահանումները կհամատեղվեն անիմացիոն հերոսների հետ:

Սցենարական խմբի անդամ են «Կապիտան Մարվել»-ի և «Վտարանդին-մեկ. Աստղային պատերազմներ. Պատմություններ»-ի աշխատանքներին մասնակցած մասնագետները: Կինոնկարի պրոդյուսերական աշխատանքները կկատարի Depth of Field ընկերությունը, որը ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի հետ նաև աշխատում է «Պինոկիո»-ի էկրանավորման վրա։

2019 թվականին «Առյուծ արքա»-ի էկրանավորումը, որը հնչյունավորել են Բեյոնսեն և Դոնալդ Գլովերը, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,66 միլիարդ դոլար:

Բեմբի եղնիկի մասին անիմացիոն մուլտֆիլմը լույս է տեսել 1942 թվականին։

null

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին