Գլխիվայր Գլյուկոզան՝ սեքսուալ լողազգեստով

Նատալյա Իոնովան օր-օրի ավելի է երիտասարդանում: Երգչուհին այժմ հանգստանում է Մալդիվյան կզղիներում: 33-ամյա երգչուհին, ով բոլորին հայտնի է Գլյուկոզա բեմական անունով, արդեն երկար տարիներ տարված է յոգայով: Նատալյան կարողանում է կատարել յոգայի նույնիսկ ամենաբարդ ասանները (դիրքերը): Այս անգամ նա մի նկար է հրապարակել իր ինստագրամում ու ևս մեկ անգամ հիացրել է երկրպագուներին իր մարմնի ճկունությամբ և գեղեցկությամբ: Երգչուհին սև սեքսուալ լոզազգեստով գլխիվայր դիրք է ընդունել լողափին: Նկարին կից Գլյուկոզան մեջբերել է փիլիսոփա Ջոն Ռոնի ցիտատներից մեկը:

«Հոգ տարեք ձեր մարմնի մասին, դա միակ վայրն է, որտեղ դուք պետք է ապրեք» – գրել է երգչուհին:
Երկրպագուները գնահատել են նրա նկարը ու սկսել հաճոյախոսություններ շռայլել: «Հայացքս չեմ կարողանում կտրել այս նկարից, հրաշալի կառուցվածք է, Նատալի», «Ամենաիդեալական մարմինը, Դուք շատ սպորտային եք», «Օրեցոր ավելի շատ հիացրեք մեզ» – գրում են երգչուհու ինստագրամյան հետևորդները: