Ջեֆ Բեզոսը 15 րոպեում հարստացել է 13,2 միլիարդ դոլարով

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է 13,2 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Դրա պատճառը հունվարի 30-ին Amazon ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսով կտրուկ թանկացումն է եղել (մինչև 2,1 հազար դոլար): Տեղեկությունների համաձայն` աճը բացատրվում է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը լիովին տարբերվել է վերլուծաբանների կանխատեսումներից:

Նշվոմ է, որ այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 129,5 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, Bloomberg Billionaires Index վարկանշում այս փոփոխությունները կարտացոլվեն ուրբաթ առևտրի ավարտից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեֆ Բեզոսը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այդ պահին նա 115,5 միլիարդ դոլար կարողությամբ առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունը գնահատվում է 112,9 դոլար։