Ստեպանենկոն իր ժառանգությունը կարող է թողնել Պետրոսյանի դստերը

Էստրադային արտիստ Ելենա Ստեպանենկոն կարող է իր ժառանգությունը թողնել նախկին ամուսնու` Եվգենի Պետրոսյանի դստերը` Վիկտորինային, հայտնում է «Собеседник»-ը` վկայակոչելով Վիկտորինայի մտերմուհուն:

Կնոջ խոսքերով ՝ հենց Ստեպանենկոն էր, որ Պետրոսյանին հաշտեցրեց աղջկա հետ և ինքն էլ ընկերացավ աղջկա հետ: Իսկ հումորիստի՝ Տատյանա Բրուխունովայի հետ նոր հարաբերությունները դուստրն իբրև չի ընդունում: «Երբ Բրուխունովան հայտնվեց Պետրոսյանի կյանքում, Ստեպանենկոն իր մտահոգությունները հայտնեց Վիկտորինային: Ինքը ՝ Բրուխունովան, «Առաջին ալիք»-ի եթերում խոստովանեց, որ լարված հարաբերություններ ունի Պետրոսյանի դստեր հետ»,- պատմել է ընկերուհին:

Կինը պնդում է, որ Ստեպանենկոն արդեն խոստացել է իր ողջ ժառանգությունը թողնել Վիկտորինային․ Ստեպանենկոն երեխաներ չունի:

Հիշեցնենք, որ Ելենա Ստեպանենկոն և Եվգենի Պետրոսյանը ամուսնացած են եղել ավելի քան 30 տարի և ամուսնալուծվել են 2018-ի վերջին։