Ջոդի Ֆոսթերը ֆիլմ կնկարահանի «Մոնա Լիզայի» հափշտակման մասին

Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը կնկարահանի ֆիլմ՝ հիմնված Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի հափշտակման իրական պատմության վրա: Այս մասին հայտնել է Deadline-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ Los Angeles media fund մեդիա ընկերության ղեկավարներ Ջեֆրի Սորոսը և Սայմոն Հորսմանը «Օսկար»-ի մրցանակակրին նշանակել են դրամայի ռեժիսոր, որը հիմնված է Սեյմուր Ռայթի Day they stole the Mona Lisa («Օրը, երբ նրանք գողացան «Մոնա Լիզան») գրքի վրա: Ժապավենն առայժմ անվանում չունի: Հանցագործությունը տեղի է ունեցել 1911 թվականին: Այն ժամանակ երեք տարաբանվորներ սպասել էին Լուվրի փակմանը և դուրս տարել նկարը: Գլուխգործոցը Ֆլորենցիայում հայտնաբերել են միայն երկու տարի անց: Ֆիլմի թողարկման ժամկետն դեռևս հայտնի չէ։