Սարգիս և Մանո Գրիգորյանների ընտանեկան նոր ֆոտոշարքը

Դերասան Սարգիս Գրիգորյանը կնոջ՝ Մանո Գրիգորյանի և դուստրերի՝ Յանայի և Եվայի հետ հանդես է եկել համատեղ ֆոտոշարքում։ Ընտանեկան նոր լուսանկարները հրապարակվել են ամուսինների ինստագրամյան էջերում։

Սարգիսը և Մանոն հաճախ են ներկայանում նոր ֆոտոշարքերով, որոնք արժանանում են զույգի ինստագրամյան հետևորդների ուշադրությանը։ «Կյանքը փոխվում է, երբ փոխվում ենք մենք»,- հրապարակված լուսանկարներից մեկի մեկնաբանության դաշտում գրել է պարուհին։

«Երջանիկ ընտանիքը բաղկացած է երջանիկ պահերից»,- ընտանեկան լուսանկարներին կից գրել է Մանո Գրիգորյանը։