Վլադ Սոկոլովսկու նախկին կինը պատրաստվում է ամուսնանալ

29-ամյա Ռիտա Դակոտան, ով արդեն երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծվել է երգիչ Վլադ Սոկոլովսկու հետ, ինստագրամյան էջում վերջապես հրապարակել է նոր ընտրյալի հետ իր լուսանկարները և հայտնել է բոլորին գալիք ամուսնության մասին:

32-ամյա Ֆեոդոր Բելոգայը մոդել է և բավականին պահանջված է մոդելային բիզնեսում: Տղամարդը նաև նկարահանվել է Ռիտայի նոր զգացմունքային ու ռոմանտիկ տեսահոլովակում: Իր միկրոբլոգում երգչուհին կիսվել է երկրպագուների հետ՝ խոստովանելով, որ արդեն զբաղվում է  հարսանյաց զգեստի ընտրությամբ:

Հիշեցնենք, որ Ռիտայի և Վլադի բաժանման պատճառը Վլադի դավաճանություններն էին:
Լրատվամիջոցներում հաճախ էին խոսում երգչի բազմաթիվ սիրավեպերի մասին, սակայն Դակոտան չէր հավատում բամբասանքներին: Վերջապես, մի օր Ռիտան իր աչքով է տեսնում և համոզվում: Բաժանումից հետո Ռիտան և Վլադը միմյանց հետ չէին շփվում ու լարված հարաբերությունների մեջ էին, ինչից շատ էր տուժում նրաց փոքրիկ դուստրը: