Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սեքսապաթոլոգի օգնությանն են դիմել

Զանգվածային լրատվամիջոցներում տագնապալի լուրեր են տարածվել Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի վերաբերյալ, որոնք տխրեցրել են աստղային զույգի երկրպագուներին:

Պարզ է դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սեքսոլոգի օգնությանն են դիմել, որպեսզի փրկեն իրենց ամուսնությունը:
Այդ մասին լրագրողներին հայտնել են նրանց ընտանիքի ընկերները:
Նշվում է, որ ավելի վաղ զույգն արդեն նման ճգնաժամ ապրել է։ Եվ այդ ժամանակ նրանց օգնել են ընտանեկան հոգեբանները։

«Նրանք մի քանի տարի առաջ խորհրդատվության համար այցելել են ընտանեկան հոգեբանի։  Եվ, ըստ էության, դա միակ բանն է, որ փրկել է նրանց ամուսնությունը»,- հայտնել է աղբյուրը:
Աստղային ընտանիքում խնդիրները սկսվել են չորրորդ երեխայի՝ Պսալոմի լույս աշխարհ գալուց հետո: