Super Ժորիկը նոր «ռումբ» է պատրաստել երկրպագուների համար

Super Ժորիկի «Хочу тибя любицца» հիթի ցնցող հաջողությունից հետո, որը մեծ հայտնիություն է ստացել ծիծաղելի տեքստի եւ ռիթմիկ երաժշտության շնորհիվ, Միխայիլ Գալուստյանը նոր «ռումբ» է պատրաստում: Նոր երգի վերնագիրն ու մի քանի տող իր Instagram-ում հրապարակել է Գարիկ Մարտիրոսյանը։

https://www.instagram.com/tv/B78SdupguV0/?utm_source=ig_embed

Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակը 2 օրում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:
Starhit.ru-ի հետ զրույցի ժամանակ Գալուստյանը նշել է, որ  40 տարեկանում տղամարդը պետք է ունենա ընտանիք, բնակարան և որոշակի հարստություն:
«Ինձ երջանկության համար շատ փող է հարկավոր»,- զրույցի ընթացքում ասել է Միխայիլ Գալուստյանը: