Մեգան Մարքլին «ամոթալի» պահվածքի համար մինի-Քարդաշյան են անվանել

Բրիտանացի հանրահայտ հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ով հայտնի է աստղերի մասին իր անկեղծ հայտարարություններով, «ամոթալի» պահվածքի համար Մեգան Մարքլին անվանել է մինի-Քարդաշյան: Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը: Ըստ Մորգանի՝ իր գործողությունների միջոցով արքայազն Հարրիի կինը չի կարողանա այնպիսի տպավորություն թողնել, ինչպես նախկինում արքայադուստր Դիանան: «Նա կավարտի որպես Քիմ Քարդաշյանի թագավորական մինի կրկնօրինակում` այս կարգավիճակի բնորոշ ամոթով»,- մեկնաբանել է նա:

Հաղորդավարը ընտանիքին մեղադրել է նաև ինքնահավանության և եսակենտրոնության մեջ, իսկ նրանց տեղափոխությունը Կանադա անվանել է «Մեգանին մեծ աստղ դարձնելու փորձ»:

Մորգանը նաև վրդովված էր, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին թույլ է տվել, որ զույգը իրեն պահի «համաշխարհային հանրահայտ մարդկանց նման»՝ վաստակելով իրենց արքայական անցյալով: Նրա կարծիքով՝ վերը նշվածը «միապետության վերջի սկիզբն է»:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարեցին թագավորական արտոնություններից և թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելու մասին: Նրանք հայտարարեցին, որ մտադիր են ապագայում ֆինանսապես անկախ լինել