Միխայիլ Գալուստյանի կինը ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ ու դերասան Միխայիլ Գալուստյանը հազվադեպ է իր երկրպագուների հետ կիսվում ընտանեկան լուսանկարներով: Արտիստը երջանիկ ամուսին և հայր է: Նա արդեն երկար տարիներ ամուսնացած է Վիկտորիա Շտեֆանեց – Գալուստյանի հետ: Ամուսիններն ունեն երկու հրաշք դուստրեր՝ 9-ամյա Էստելլան և 7-ամյա Էլինան:

Ի տարբերություն հումորիստի, նրա կինը սիրում է ընտանեկան լուսանկարներով կիսվել իր ինստագրամյան հետևորրդների հետ: Վերջերս Վիկտորիան հրապարակել է ևս մի լուսանկար, որտեղ երևում է, թե որքան են մեծացել փոքրիկները:
«Անբաժանները» – լուսանկարին կից գրել է մայրիկը: