Քիմ Քարդաշյանի և Բեոնսեի ամուսինները հաշտվել են

39-ամյա Քիմ Քարդաշյանն ու 38-ամյա երգչուհի Բեոնսեն հանդիպել են Լոս Անջելեսում համատեղ ընտանեկան երեկույթի ժամանակ։
Նրանք հաշտեցրել են իրենց ամուսիններին՝ 42-ամյա Քանյե Ուեսթին և 50-ամյա Ջեյ Զիին:

Աստղային զույգերը երկար տարիներ մտերմություն էին անում,  սակայն 2016 թվականին նրանք հրապարակայնորեն պատերազմ սկսեցին՝ միմյանց մեղադրելով ու քննադատելով հազարավոր երկրպագուների աչքի առաջ:

Բանն այն է, որ Բեոնսեն և Ջեյ Զին այդքան տարվա ընկերությունից հետո հրաժարվել էին ներկա գտնվել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանյաց հանդեսին:
Իրենց բացակայությունը նրանք արդարացրել էին՝ ասելով, որ հոգնած են և ցանկանում են ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի հետ:

Միջադեպից հետո Քանյեն ու Քիմը ինստագրամյան էջերում, ու աստղային հավաքույթներին առիթը բաց չէին թողնում քննադատել Բեոնսեին և Ջեյ Զիին: Բարեբախտաբար, անհաշտություններն այսուհետ անցյալում են: