Քսենյա Սոբչակին իջեցրել են ինքնաթիռից

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին Վնուկովո օդանավակայանում իջեցրել են ինքնաթիռից: Լրատվամիջոցներում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հեռուստաաստղը հագնվում և լքում ինքնաթիռի սրահը։

Ինչպես հաղորդում են ականատեսները, Սոբչակը պետք է մեկներ Սանկտ-Պետերբուրգ, սակայն չվերթը հետաձգել են, երբ ուղևորներն արդեն իսկ ինքնաթիռի սրահում էին: Սոբչակը ոտքի է կագնել և հայտարարել, որ չի պատրաստվում ամրակապվել, ավելին՝ հրաժարվել է թռիչքը շարունակել: Այդ ժամանակ տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները մոտեցել են, ակտ կազմել և հեռացել։