Շակիրան և Պիկեն նշում են իրենց ծննդյան տարեդարձը

Այսօր՝ փետրվարի 2-ին, կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրայի և նրա ամուսնու՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեի ծննդյան օրն է:
Ամուսինները ծնվել են նույն օրը՝ 10 տարվա տարբերությամբ: Շակիրան այսօր դառնում է 43 տարեկան, իսկ Պիկեն՝ 33:

Շակիրան ու Պիկեն ծանոթացել են 2010 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: Երգչուհին նկարահանում էր Waka Waka երգի տեսահոլովակը, որը հետագայում դարձավ առաջնության հիմնը: