Բիլի Այլիշը քննադատել է իր ոճը կրկնօրինակող մարդկանց - Showbiz.am

Բիլի Այլիշը քննադատել է իր ոճը կրկնօրինակող մարդկանց

Երիտասարդ երգչուհի Բիլի Այլիշը սոց կայքերում տեսանյութ է հրապարակել, որում քննադատության է արժանացրել իր ոճը կրկնօրինակող բլոգերներին: Իր Ինստագրամի Stories բաժնում երգչուհին տեղադրել է «կեղծ Բիլիների» լուսանկարների սքրին շոթերը և գրել. «Խնդրում եմ, հերի՛ք է այդպես անեք»:

Բիլի Այլիշը բացատրել է, որ մարդկանց համար կարող է վտանգավոր լինել արտիստի «նմանակը» դառնալը, բացի այդ, դա անքաղաքավարի քայլ է տվյալ աստղի երկրպագուների հանդեպ: Առանձին նկարի վրա Բիլին մոտեցրել է իր նման հագնված բլոգերի լուսանկարը ու գրել, որ կյանքում այդպիսի գուլպաներ չէր կրի:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ