Էլեգանտ Քեյթ Միդլթոնը՝ BAFTA մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

Կիրակի Լոնդոնի «Ալբերտ հոլ» սրահում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման 73-րդ արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր:

Ինչպես նշում է Daily Mail-ը, պատվավոր հյուրերի շարքում են եղել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը:
Պարբերականը նկատում է, որ 38-ամյա Միդլթոնը շքեղ ու էլեգանտ տեսքով չի զիջել կարմիր գորգով անցած հոլիվուդյան աստղերին:

Հայտնի է, որ մշակութային միջոցառման առթիվ դքսուհին կրել է Alexander McQueen բրենդի երկարափեշ զգեստ, որը կրել էր նաև 2012թ.: Միդլթոնը երեկոյան զգեստը համադրել է Jimmy Choo բարձրակրունկների և զարդերի հետ:

Հատկանշական է, որ այս տարի BAFTA-ի կազմակերպիչները հյուրերին կոչ են արել ներկայանալ նախկինում կրած կամ վարձույթով վերցրած հագուստներով: