Կիանու Րիվզը «Օսկար»-ի մրցանակ կհանձնի

«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ին:

Այս տարի էլ կինոաշխարհի գլխավոր միջոցառումը կանցկացվի առանց հաղորդավարի: Կազմակերպիչները հայտնել են, որ մրցանակ հանձնող հայտնիներից մեկը կլինի դերասան Կիանու Րիվզը:

Պարզ է դարձել, որ մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Պենելոպա Քրուզը, Ջեյմս Կորդենը, Շայա Լաբաֆը: Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին, որ մրցանակակիրներին կհայտարարեն նաև Տիմոտի Շալամեն և Գալ Գադոտը: