Մադոննան հարբած բեմ է դուրս եկել. երգչուհու 18+ հայտարարությունը բեմից շոկի է ենթարկել հանդիսատեսին

Լոնդոնի «Պալլադիում» մարզադաշտում ելույթի ժամանակ երգչուհի Մադոննան հարցրել է ունկնդիրներին, թե ինչպես են նրանք վերաբեվրում տղամարդկանց փոքր չափի սեռական օրգանին։

«Ինչպես եք անվանում փոքր սեռական օրգան ունեցող տղամարդկանց։ Ես չգիտեմ, երբեք նրանց հետ գործ չեմ ունեցել։ Դուք գիտեք չէ՞, որ չափը կարևոր է։ Մի ձևացրեք, որ դա այդպես չէ»,- բեմից հայտարարել է երգչուհին։

Համերգից հետո հանդիսատեսներից շատերը բացասական մեկնաբանություններով հեղեղել են երգչուհու ինստագրամյան էջը, նրան անգամ մեղադրել են գինովցած վիճակում բեմ բարձրանալու մեջ:
«Մի՞թե սթափ մարդը կարող է հազարվոր երեխաների ու դեռահասների ներկայությամբ այդպես խոսել»,- մեկնաբանություններից մեկում նշել է երկրպագուներից մեկը: