Արիանա Գրանդեն Spotify հարթակում լսումների քանակով ռեկորդ է սահմանել

Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Արիանա Գրանդեն առաջին կատարողն է դարձել, որի երաժշտությունը երեք տարբեր ալբոմներից 3,5 միլիարդ անգամ նվագարկվել է Spotify հոսքային աուդիոծառայությունում, հայտնում է chartdata ծառայությունը Թվիթեր սոցիալական կայքի իր էջում:

Խոսքը My Everything, Dangerous Woman և Thank u, next երաժշտական ալբոմների մասին է:

Հունվարի վերջին երգչուհու դեմ դատական հայց էին ներկայացրել իր «7 Rings» հիթը ստեղծելու համար ռեփեր Ջոշ Սթոունի երգն օգտագործելու համար: DOT կեղծանվամբ հանդես եկող երգիչը պնդում է, որ Գրանդեն 2017-ին ստեղծված իր երգի բառերն ու ռիթմիկ պատկերն է վերցրել։