Մեգան Մարքլը պատմել է՝ ինչ խաբեության է դիմել, որպեսզի նկարահանվի «Ֆորս մաժորներ» սերիալում

Արքայազն Հարրի կինը՝ Մեգան Մարքլն արդեն ակտիվ զբաղվում է իր դերասանական կարիերայով և չի խուսափում ունենալ անկեղծ հարցազրույցներ լրագրողների հետ: Վերջերս The Sun-ի հետ ունեցած իր հարցազրույցում Մարքլն անկեղծացել է՝ պատմելով, թե ինչ խաբեության է դիմել, որպեսզի նկարահանվի «Ֆորս մաժորներ» սերիալում:

Հիշեցնենք, որ 2016 թվականին թողարկված այս հեռուստասերիալը մեծ հաջողություն բերեց Մեգան Մարքլին: Հենց այս նախագծի շնորհիվ էլ նրան ճանաչեց արքայազն Հարրին, ում հետ դերասանուհին ամուսնացավ 2 տարի անց՝ 2018-ին:

«Ֆորս մաժորներ» սերիալի քասթինգի ընթացքում Մեգան Մարքլը խաբել է՝ հայտարարելով, որ ԱՄՆ կինոդերասանների Գիլիդիայի անդամ է՝ դեր ստանալու համար։ Դերասանուհին նշել է, որ այդ պահին իրեն իսկական խաբեբա է զգացել։
Թագավորական պարտականությունները վայր դնելուց հետո Մեգանը կարող է վերադառնալ հեռուստատեսություն։ The Globe-ը օրեր առաջ հայտնեց Մեգան Մարքլի և Թոմ Քրուզի՝ Մեծ Բրիտանիայում կայացած գաղտնի հանդիպման մասին, իսկ New Idea-ն հրապարակեց նրանց համատեղ լուսանկարը: Հայտնիներին մոտ կանգնած աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ հանդիպումը կրել է գործնական բնույթ, որի ընթացքում Մեգանը խորհրդակցել է Թոմի հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է կազմակերպել իր վերադարձը Հոլիվուդ: Քրուզն էլ իր հերթին խոստացել է օգնել դքսուհուն նոր դերեր ստանալու հարցում: